24 ապրիլի 2012 - 11:31 AMT
Facebook-ի զուտ շահույթը 2012թ. առաջին եռամսյակում կրճատվել է 12 տոկոսով

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը 2012թ. առաջին եռամսյակում կրճատվել է 12 տոկոսով՝ հասնելով 205 մլն դոլարի 2011թ. նույն շրջանի 233 մլն դոլարի դիմաց:

Ընկերության հասույթը անցած եռամսյակում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 1,058 մլն դոլարի՝ 2011թ. առաջին եռամսյակի 731 մլն դոլարի դիմաց:

Ըստ 2012թ. մարտի տվյալների, սոցիալական ցանցի գրանցված օգտատերերի քանակը գերազանցել է 901 մլն:

Ընկերության մշտական աշխատակիցների քանակը նույնպես աճել է՝ հասնելով 3 հազար 539-ի: