24 ապրիլի 2012 - 11:02 AMT
Ուգո Չավեսը բուժումից հետո այս շաբաթ կվերադառնա Վենեսուելա

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մտադիր է ավարտել բուժումն ու վերադառնալ հայրենիք մեկ շաբաթվա ընթացքում, հայտնում է France 24-ը: Նա այդ մասին հայտարարել է լրագրողներին: Այժմ նա ճառագայթային բուժում է ստանում Կուբայում: «Աստծո կամոք ես Կարակաս կվերադառնամ ապրիլի 26-ին»,-ասել է նա:

Ուգո Չավեսը ստիպված էր հերթական անգամ հերքելու իր վատ առողջական վիճակի և նույնիսկ մահվան մասին լուրերը: Փետրվարին Չավեսը չարորակ ուռուցքի հեռացման երկրորդ վիրահատությունը տարավ:

Առողջական խնդիրները չեն խանգարում Չավեսին նախապատրաստվել նախընտրական արշավին՝ նա վերընտրվելու լավ հնարավորություն ունի: