24 ապրիլի 2012 - 11:20 AMT
Մինչ 2020թ. «Ռուսհամագործակցությունը» ներկայացուցչություններ կբացի աշխարհի շուրջ 100 երկրներում

«Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալությունը մտադիր է մինչև 2020 թվականը ներկայացուցչություններ բացել աշխարհի շուրջ 100 երկրներում: Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, որը աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, քանակի ավելացման հետ մեկտեղ կբարելավվի նրանց գործունեության որակը:

Ըստ Կոսաչովի, մերձավոր արտերկրի հետ աշխատանքը, որտեղ ապրում են 20 մլն ռուսաստանցի հայրենակիցներ, գործակալության գլխավոր գերակայությունն է: