Հնդկահայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հնդկահայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - 2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և պաշտոնեությունը առավոտյան հավաքվել են Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում` ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:

Եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` հանդիսապետությամբ հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի: Ներկաներն աղոթել են Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվել` ծաղիկներ դնելով հուշարձանին:

Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965 թվականին` Մեծ եղեռնի հիսունամյա տարելիցի առթիվ:Հնդկահայ համայնքն անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին` «…Մենք, Հայրա-պետ Ամենայն Հայոց, մեր ազգի պատմութեան մեծ ողբերգութեան յիսնամեայ տարե-լիցի սեմին, այսու Մեր կոնդակաւ, կ’առաջադրենք ու կը հրահանգենք` ա. որ յառա-ջիկայ 1965 տարին հռչակուի մեր եկեղեցիին և համայն մեր ժողովուրդին համար ազգային սուգի և աղօթքի տարի…», Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցում է մարմարե հուշարձան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---