Էդուարդ Շարմազանով. Հայաստանը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Էդուարդ Շարմազանով. Հայաստանը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

PanARMENIAN.Net - «Եթե Թուրքիան ուզում է «0 խնդիր հարևանների հետ», նա պետք է քայլեր կատարի, այլ ոչ թե 0-ի հավասարեցնի իր շանսերը բարելավելու հարևանների հետ հարաբերությունները»,- Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը նախ և առաջ պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որովհետև Հայոց ցեղասպանության միջազգայնացումը կարող է կանխել ցեղասպանությունները ողջ աշխարհում: Իսկ այսօր էլ աշխարհում տեղի են ունենում ցեղասպանություններ:

«Ժխտողականությունը նույնքան ցեղասպանություն է, որքան այն իրականացնելը: Այսօր Թուրքաիայի տարածքում 2000-ից ավել մշակութային հուշարձան է ոչնչացվել և ոչնչացվում: Դա էլ է ցեղասպանություն»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով` քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիություն է ձգտում մի երկիր, որը շարունակում է երիտթուրքերի և Օսմանյան կայսրության ավանդույթները: Ինչ վերաբերում է հայ-թուրաքական արձանագրություններին, նա նշեց, որ Հայաստանը քայլ չի կատարի, մինչև Թուրքիան քայլ չկատարի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---