ԱՄՆ-ում առաջին անգամ անցնում է աշխարհի Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթաժողովը

ԱՄՆ-ում առաջին անգամ անցնում է աշխարհի Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթաժողովը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Չիկագո քաղաքում անցնում է աշխարհի Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթաժողովը: Հանդիպմանը մասնակցում է 11 մարդ, այդ թվում նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ և Լեհաստանի նախկին նախագահներ Ջիմի Քարտերն ու Լեխ Վալենսան, ինչպես նաև դալայ-լաման ու էկոնոմիկայի հայտնի պրոֆեսոր Մուհամմեդ Յունուսը Բանգլադեշից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գագաթաժողովն անցնում է առաջին անգամ: «Մարդկությունը պետք է հայտարարի, որ պատերազմը վերջին տեղում է, իսկ բանակցությունները՝ առաջին»,-ասել է Քարտերը Իլինոյսի համալսարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ:

Գագաթաժողովի ընթացքում ամերիկյան դերասան ու ռեժիսոր Շոն Փենին կշնորհվի Խաղաղության գագաթաժողովի առաջին մրցանակը՝ Հաիթիի բնակիչներին հումանիտար օգնության համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---