24 ապրիլի 2012 - 12:37 AMT
ԵԿԲ խոստանում է անել ամեն ինչ գները կայունացնելու համար

Եվրոպական կենտրոնական բանկը կանի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի կայունացնի գները, իսկ բանկերն ու կառավարությունները պետք է դիտարկեն վերջերս ընդունած միջոցները որպես բաերփոխումների հասնելու տարբերակ, ասել է ԵԿԲ-ի կառավարող խորհրդի անդամ Քրիստիան Նուայեն:

Նուայեն ԵԿԲ-ի երկու կարգավորողներից մեկն էր, ով խոսում էր այն մասին, որ բանկի համար կարևոր է ուշադրություն դարձնել գների կարգավորմանը: Վերջին ամիսներին բանկի կողմից իրականացված ֆինանասավորման գործընթացները ստիպել են խուսափել գնաճի տեմպերի արագացումից, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ` ապրիլին, ԵԿԲ-ն պահպանել է ելքային դրույքը` ռեկորդային ցածր` 1 տոկոս տարեկանի մակարդակում, իսկ բանկի նախագահ Մարիո Դրագին չեղյալ է հայտարարել պահանջն այն մասին, որպեսզի բանկը դադարեցնի խթանող միջոցներ տրամադրել:

Բացի այդ, բանկը ֆինանսական համակարգին ավելացրել է ավելի քան 1 տրիլիոն եվրո` 3-ամյա ֆինանսավորման գործընթացների շնորհիվ, որպեսզի կանխի վարկային ճգնաժամը: Որոշ կարգավորողներ վախենում են, որ այս որոշումները կարող են մեծացնել գնաճային ճնշումը: