24 ապրիլի 2012 - 12:34 AMT
Անրի Ռենո. Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի պատմության մի մասն է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն գտնում է, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի պատմության մի մասն է: Նման կարծիք նա լրագրողներին հայտնել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ժամանակ:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ Ֆրանսիայում բնակվում է 500-հազարանոց հայ համայնք, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանության արդյունքում:

Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունի սերտ կապ, ուստի Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: