Աշխարհի եզդիների միության նախագահ. Աշխարհը «կստիպի» Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աշխարհի եզդիների միության նախագահ. Աշխարհը «կստիպի» Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Այսօր Թուրքիան աշխարհի առջև կանգնում է «ավելի վատ դեմքով», քանի որ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին է հայտնել աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ:

Նա կարծում է, որ աշխարհը «կստիպի» Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այն պաշտոնապես կճանաչվի նրա կողմից:

Այս առնչությամբ Ազիզ Թամոյանը հատուկ ընդգծել է, որ մինչև 1915թ Արևմտյան Հայաստանում բնակվում էր ավելի քան 750 հազար եզդի, ներկայումս նրանց թիվն ընդամենը 5 հազար է, քանի որ նրանք գաղթել են Արևելյան Հայաստան: «Հայ ժողովուրդը նրանց ջերմորեն է ընդունել, ինչի համար մենք երախտապարտ ենք»,-ասել է Թամոյանը:

Աշխարհի եզդիների միության նախագահը նաև հավելել է, որ թուրքերը պետք է հասկանան, որ «Հայոց ցեղասպանությունը մի մարդու ձեռքի գործ չէ»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---