24 ապրիլի 2012 - 12:39 AMT
«Արմենիան Մոլիբդեն»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս աշխատակից հոսպիտալացվել է

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում առանց հրդեհի բռնկման պայթյուն է տեղի ունեցել ապրիլի 24-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում: PanARMENIAN.Net-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով ընկերության չորս աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբն ու Տեխնիկանան անվտանգության կենտրոնի Երևանի ծառայության պետը: Տեղում պարզվել է, որ ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասի խառնիչում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատն ու կարճ միացումից այրվել է մոտ 4 գմ մալուխ, որը մարվել է տեղի ուժերով: