24 ապրիլի 2012 - 13:25 AMT
Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը հունիսին կայցելի Հայաստան

«b>Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազ Ցաո Ցզյանմինի գլխավորած պատվիրակությունը 2012 թվականի հունիսի 9-ից մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով կայցելի Հայաստան: PanARMENIAN.Net-ին ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ այս մասին հայտնել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվեն` ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել, որ այն խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար` նախանշելով կոնկրետ ուղղություններ: Հայաստանի և Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռևս 1998 թ.: