24 ապրիլի 2012 - 13:37 AMT
Մեդվեդև. ՌԴ-ն միակողմանի քայլերի չի գնա ԵՄ հետ մերձենալու համար

Ռուսաստանը միակողմանի քայլերի չի գնա ԵՄ կամ ԲՐԻԿՍ-ի հետ մերձենալու համար՝ առավել սերտ ինտեգրման համար հարկավոր է երկու կողմերի փոխադարձ շարժումը, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ելույթ ունենալով Պետխորհրդում:

«Ռուսաստանը պատրաստ է առավել սերտ համագործակցել ԵՄ, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ԲՐԻԿՍ երկրների հետ, սակայն դրա համար հարկավոր է մեր գործընկերների վստահությունը: Միակողմանի քայլեր մեր կողմից չեն լինի: Հարկավոր է երկկողմ շարժում»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: