24 ապրիլի 2012 - 13:43 AMT
ՌԴ ԱԳ նախարար. Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունն արդեն դրական արդյունք է տվել

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաքելությունն արդեն դրական արդյունք է տվել: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ըստ նրա, դիտորդների ավելի մեծ քանակությունը թույլ կտա շատ տեղեկություններ ստանալ, ինչը հիմնված կլինի օբյեկտիվ փաստերի վրա: «Ցավոք, ԶԼՄ-ներում շահարկումները քիչ չեն, նրանք հղում են կատարում այնպիսի աղբյուրների, որոնք միշտ չէ, որ վստահություն են ներշնչում: Ուստի դիտորդների աշխատանքն, իհարկե, դրական գործոն է», -ասել է նախարարը:

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ նրանք, ովքեր փորձում են խափանել Սիրիայում ՄԱԿ-ի առաքելությունը, չեն կարողանա իրականացնել իրենց ծրագրերը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: