Թուրքիայի նախկին նախագահը պատրաստ էր ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հետո մահացավ տարօրինակ հանգամանքներում

Թուրքիայի նախկին նախագահը պատրաստ էր ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հետո մահացավ տարօրինակ հանգամանքներում

PanARMENIAN.Net - Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալը պատրաստ էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է թուրքական Zaman-ը, հղում անելով Թուրքիայի կրթության նախկին նախարար Վեհբի Դինչելերին, 1984թ. այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալը պատվիրել էր հետազոտություններ անցկացնել, պարզելու համար, թե քաղաքական ու տնտեսական ինչ գին պետք է վճարի Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչելու դեպքում: Եվս մեկ հետազոտության արդյունքում պետք է ուսումնասիրվեին նույն հետևանքները, եթե Անկարան Ցեղասպանությունը ճանաչի 20-30 տարի անց: Ավելի ուշ 1991թ. Վաշինգտոն այցելության ժամանակ Օզալը կրկին հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու հավանականության մասին: Zaman-ը նշում է, որ նրա կուսակիցները կտրականապես դեմ էին Թուրգութ Օզալի առաջարկին: Ըստ Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Հասան Ջալալ Գյուզելի, թուրք զինվորականները մեղադրում էին Օզալին հայերի ու քրդերի հարցում չափազանց մեղմ լինելու մեջ: «Նա ցանկանում էր կազմակերպել հայերի վերադարձը Թուրքիա և եթե չմահանար, կարող էր իրականացնել իր մտադրությունը»,-ասել է Գյուզելը:

Օզալի հարազատները պնդում են, որ Թուրքիայի նախկին նախագահը, որ վախճանվել է 1993թ., իր մահով չի մահացել, այլ թունավորվել է լիմոնադից, և մտադիր են նոր դատավարություն սկսել նրա մահվան հանգամանքները պարզելու համար:

33  24.04.12 - Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ծիծեռնակաբերդում
29  23.04.12 - Ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթը
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---