29 մարտի 2003 - 17:53 AMT
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերրի Դեւիսը տարածաշրջան կատարելիք իր այցի ընթացքում կայցելի ոչ միայն Հայաստան եւ Ադրբեջան, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղ: Համապատասխան պայմանավորվածության մասին լրագրողներին է հաղորդել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, գերադասելի կլիներ, որ Թ.Դեւիսը տարածաշրջան այցելեր գարնան վերջում` Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ ժամանակ, պարզաբանել է Հ.Հովհաննիսյանը, հանրապետությունում ավելի բարենպաստ պայմաններ կլինեն զեկուցողի աշխատանքի համար: Նշենք, որ ավելի վաղ Թերրի Դեւիսի այցը հակամարտության տարածաշրջան նախատեսվում էր մարտի վերջին, այսինքն մարտի 29 կայանալիք ԵԽԽՎ Բյուրոյի հերթական նիստից առաջ: