24 ապրիլի 2012 - 14:48 AMT
«Ակոս». 1915-ը ավելին է, քան ուղղակի «խղճի խնդիր»

Թուրքական «Ակոս» շաբաթաթերթի խմբագրականն այսօր նվիրված է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին՝ «Ժամանակն է, որ Թուրքիան հասկանա» խորագրով: Թերթը գրում է, որ Թուրքիան չի կարող վերջնականապես դառնալ «Նոր Թուրքիա», քանի դեռ դիմակայում է և չի ճանաչում 1915-ը:

«Մենք չենք քննարկում, թե ինչ է եղել 1915-ին Թուրքիայում: Հազարավոր մարդիկ արտաքսվել են և չեն կարողացել վերադառնալ: Այսօր նրանցից շատերը թաղված են Անատոլիական հողատարածքում, կամ էլ Սիրիայի անապատում առանց որևէ տապանաքարի: Մարդիկ ստիպված են եղել փոխել իրենց կրոնը և դառնալ փախստական, որպեսզի կարողանան գոյատևել: 1915-ը ավելին է, քան ուղղակի «խղճի խնդիր». սա քաղաքական ընտրության խնդիր է»,- գրում է թերթը: