24 ապրիլի 2012 - 15:32 AMT
ԱՀԿ-ն հայտարարել է կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարի նոր գլոբալ պլանի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կարմրուկի և կարմրախտի դեմ պայքարի նոր գլոբալ պլանի մասին. 2015-ին կարմրուկի հետևանքով մահվան դեպքերը պետք է կրճատվեն 95 տոկոսով 2000-ի համեմատ, իսկ 2020-ին այդ հիվանդությունը պետք է վերանա աշխարհում:

Բացի դրանից, ԱՀԿ-ը համարում է, որ կարմրախտի դեմ պատվաստանյութը պետք է ընդգրկվի բոլոր երկրների պատվաստումների օրացույցի մեջ:

ԱՀԿ տվյալներով, արդեն ձեռնարկված ջանքերի շնորհիվ աշխարհում կարմրուկից մահացությունը վերջին տասնամյակում կրճատվել է 74 տոկոսով՝ 2000-ին 535,3 մահվան դեպքերից մինչև 2010-ին 139,3 հազար:

«Աշխարհում երեք քառորդով կարմրուկից մահացության կրճատումը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են պատվաստումների ծրագրերը: Եվ հիմա մենք պետք է հաջորդ տրամաբանական քայլը կատարենք և սկսենք պատվաստել երեխաներին կարմրախտի դեմ»,- ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարտարետ Չենի խոսքերը հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: