24 ապրիլի 2012 - 15:39 AMT
Կոնստանտին Օբոլենսկի. Մարդկությունը պետք է ընդունի պատմությունն այնպես, ինչպես կա

«Արդեն երրորդ տարին է գալիս եմ այստեղ, և շատ տխուր պահ է ինձ համար: Սա մի տեղ է, որտեղ մարդիկ մտածում են այն բոլոր զոհերի մասին, որ նահատակվել են այդ տարիներին»,- Ծիծեռնակաբերդում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Նրա խոսքով, բոլոր ազգերը պետք է ընդունեն պատմությանն այնպես, ինչպես դա եղել է:

Օբոլենսկին նաև դժվարանում է ասել, կճանաչի՞ աշխարհը Եղեռնը թե ոչ, բայց շեշտեց, որ կարևորը աշխարհն արժանի հարգի տուրք մատուցի բոլոր այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են այդ տարիներին: