24 ապրիլի 2012 - 16:55 AMT
Դենիել Դեքեր. Այսօր բոլորս հայ ենք

Ամերիկացի երգիչ Դենիել Դեքերը, որը հայերին հայտնի է Արա Գևորգյանի «Ադանա» նախագծով, մեծ տխրություն է ապրում, գալով Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց. «Այսօր այստեղ եկած բոլոր մարդիկ հայ են: Մենք բոլորս հայ ենք, անկախ նրանից, հայ ենք ծնվել, թե ոչ»: Դեքերի խոսքով, նա միշտ հիշում է Հայոց ցեղասպանության մասին, տարբեր համերգներ է կազմակերպում այդ օրվան նվիրված: «Այս տարի համերգ չեմ կազմակերպել, փոխարենը հատուկ եկել եմ այստեղ, կանգնելու յուրաքանչյուր հայի կողքին», ասաց երգիչը:

Նա խորհուրդ է տալիս Թուրքիային ճանաչել Եղեռնը, քանի որ նրան չեն ստիպում ճանաչել մի փաստ, որը գոյություն չունի: