Բարաք Օբաման կրկին իր մեջ ուժ չգտավ կամ ցանկություն չունեցավ արտասանելու «ցեղասպանություն» բառը

Բարաք Օբաման կրկին իր մեջ ուժ չգտավ կամ ցանկություն չունեցավ արտասանելու «ցեղասպանություն» բառը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կրկին դրժել է խոստումը և չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Օբամայի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր մենք նշում ենք 20-րդ դարի ամենահրեշավոր ոճարգործության՝ Մեծ Եղեռնիտարելիցը: Դրանով մենք հարգում ենք այն 1,5 հայերի հիշատակը, որոնք դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Հիշելով 97 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերին՝ մենք միանում ենք աշխարհի միլիոնավոր մարդկանց: Մենք պարտավոր ենք հիշել այդ իրադարձությունների զոհերի մասին, թույլ չտալու համար, որ դա կրկնվի ապագայում:

Ես բազմիցս եմ իր դիրքորոշումը հայտնել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ: Իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիարժեք ու բացահայտ ընդունումը բխում է մեր շահերից: Մենք չենք կարող առաջ շարժվել՝ հաշվի չնստելով անցյալի փաստերի հետ: Մենք ողջունում ենք այն հայերին ու թուրքերին, որոնք արդեն բռնել են այդ ճանապարհը, և հուսով ենք, որ նրանց թիվը գնալով կավելանա և նրանք կանեն այդ քայլը իրենց կառավարությունների և իմ աջակցությամբ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Չնայած այս ողբերգությանը՝ ձեր հավատը, խիզախությունն ու ուժը թույլ տվեցին ձեզ վերապրել ու բարգավաճել, համայքներ ստեղծելով ողջ աշխարհում: Չահաբեկվելով՝ դուք պահպանեցիք ձեր ժառանգությունը, փոխանցելով այն սերնդեսերունդ: Ամերիկայի հայերը հսկայական ավանդ ունեն ԱՄՆ զարգացման գործում, ինչպես նաև մեծ ներդրում ժողովրդավարական, ազատ ու բարեկեցիկ Հայաստանի զարգացման գործում: ԱՄՆ-ն հպարտանում է ձեր ժառանգությամբ ու նրանով, թե ինչպես եք դուք հարգում այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվեցին գրեթե 100 տարի առաջ:

Այս տխուր օրը մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին ու հիշում ենք Մեծ Եղեռնի մութ էջերը և այսօր ստեղծում ենք հայ ժողովրդի լուսավոր ապագան»ասվում է Օբամայի ուղերձում:

33  24.04.12 - Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ծիծեռնակաբերդում
29  23.04.12 - Ցեղասպանության տարելիցին նվիրված ջահերով երթը
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---