24 ապրիլի 2012 - 21:18 AMT
Կանադայի հայ համայնքը հպարտ է կանադական իշխանությունների դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Ապրիլի 24-ին կանադահայերը հավաքվելու են Օտտավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Նրանք հետևում են Խորհրդանական բլուրում ամենամյա հանդիպման և դեպի Թուրքիայի դեսպանատուն երթի սովորույթին, հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC): Սպասվում է, որ Կանադայի շուրջ 1500 հայեր հավաքվելու են նրա համար, որպեսզի լսեն պատգամավորների, բարձրաստիճան անձանց և հասարակական առաջնորդների ելույթները` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի: «Հայերը լի են Հայոց ցեղասպանության համար արդարության հասնելու վճռականությամբ»,- հայտարարել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը:

«Թուրքիայի կառավարությանը չի հաջողվի փոխել պատմությունը: Աշխարհը երբեք չի մոռանա, կանադացիները երբեք չեն մոռանում: Մեր բախտը բերել է, որ խորհրդարանի երկու պալատները, կառավարությունը և վարչապետ Սթիվեն Հարպերը ճանաչել են Ցեղասպանությունը: Մենք բարձր ենք գնահատում մեր կառավարության և խորհրդարանականների ջանքերը, ուղղված նրան, որպեսզի ճշմարտությունը հաղթի»,- հավելել է նա: