24 ապրիլի 2012 - 18:33 AMT
Միշել Լեգրանն առաջադրվել է «Բենուա դե լյա դանս» բալետային մրցանակի

Անվանի ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը և «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնիի հետ միասին դարձել է «Բենուա դե լյա դանս» միջազգային բալետային մրցանակի հավակնորդ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նրանց անունները 20-րդ անգամ հայտարարվել են այսօր Մոսկվայում: Մայիսի 22-ին Մոսկվայի Մեծ թատրոնում տեղի կունենա պարի ոլորտում հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը: Նրանք երկուսն էլ, որքան էլ դա տարօրինակ թվա, հանդես են եկել որպես բալետային երաժշտության հեղինակներ, որի համար էլ առաջադրվել են մրցանակի: Ստեղծագործական օղակներում այն անվանվում է «Բալետային Օսկար»: Այս մրցանակը ստեղծվել է 1991-ին Պարարվեստի գործիչների միջազգային միության կողմից Յուրի Գրիգորովիչի գլխավորությամբ:

Կանոնակարգի համաձայն, մրցանակով, որը նմանը չունի միջազգային փորձում, նշվում են պարարվեստի ոլորտում առավել տաղանդավոր աշխատանքները: