24 ապրիլի 2012 - 19:18 AMT
Նիդերլանդներում հայտնվել է գովազդ, որը կոչ է անում տղամարդկանց թույլ չտալ մեկնել EURO-2012-ի գեղեցիկ ուկրաինուհիների պատճառով

Նիդերլանդներում կենտրոնական հեռուստաալիքներում հայտնվել է «Պահիր նրան տանը» անվանումով գովազդ, որը կոչ է անում կանանց համոզել տղամարդկանց չմեկնել Ուկրաինա EURO-2012 այն պատճառով, որ այդ երկիր լի է գեղեցիկ կանանցով: Գովազդը հեռարձակվում է երեկոյան ժամերին NED-1 և NED-2 հեռուստաալիքներով և պատկանում է Nederlandse Energie Maatschappij ընկերությանը:

Ինչպես հաղորդում է NLE կայքը, ընկերությունը սկսել է գովազդային արշավը EURO-2012-ի նախաշեմին երկրում անվանի մարդկանց մասնակցությամբ, որը կոչ է անում չմեկնել առաջնության, քանի որ տղամարդ երկրպագուները կհանդիպեն հիասքանչ ուկրաինուհիների հետ:

Արդեն մի քանի բողոքներ ուղորդվել են գովազդային էթիկայի հարցերով Նիդերլանդների հանձնաժողով: