24 ապրիլի 2012 - 19:19 AMT
Իսրայելն օրինական կարգավիճակ է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող երեք բնակավայրերի

Իսրայելի կառավարությունը օրինական կարգավիճակ է տվել 1990-ականներին տարերայնորեն առաջացած ընդհանուր առմամբ 800 բնակիչ ունեցող երեք բնակավայրերի, որոնք գտնվում են Հորդանան գետի Արևմտյան ափին:

Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը քննդատության է ենթարկել իսրայելական կառավարության որոշումը, սակայն խորհրդարանականները մերժել են բոլոր մեղադրանքները: