24 ապրիլի 2012 - 19:40 AMT
Դամասկոսի հայերը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմաբան, Արաբական գրողների միության անդամ Նոռա Արիսսյանն ասել է, որ ապրիլի 24-ին Դամասկոսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում սգո պատարագ է մատուցվել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին ներկա էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, հոգևոր անձինք:

«Այնուհետև մենք շարժվեցինք դեպի հայկական գերեզմանատանը գտնվող հուշարձանը և հարգանքի տուրք մատուցեցինք անմեղ զոհերի հիշատակին»,- ասել է Արիսսյանը:

Նրա խոսքով` երեկոյան Դամասկոսում տեղի կունենան երկու միջոցառումներ, որոնց ժամանակ Հայոց ցեղասպանության մասին դասախոսություններով հանդես կգան ինքնին Նոռա Արիսսյանն ու «Զարթոնք» թերթի խմբագիրը: