24 ապրիլի 2012 - 19:33 AMT
Սյուզի Կենտիկյանի մրցակիցը կլինի ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն

Հայտնի է դարձել հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանի (Գերմանիա) մրցակիցը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիների պաշտպանության մենամարտում: Նա ամերիկուհի Մելիսսա Մաքմորրոուն է, հաղորդում է boxingscene.com-ը:

Կենտիկյանի մասնակցությամբ մենամարտը կդառնա մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում (Գերմանիա) ծրագրված առաջնության գլխավոր իրադարձությունը:

Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տարել և մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի:

Վերջին մենամարտը բռնցքամարտիկն անցկացրել է 2011թ. հոկտեմբերի 21-ին Տեերապորն Պաննիմիտի (Թայլանդ) հետ, որում հաղթանակ է տարել: