24 ապրիլի 2012 - 19:23 AMT
Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի պատճառով զինծառայող է զոհվել

Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում այսօր տեղի ունեցած ավտովթարի պատճառով զոհվել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը:

Նա վարել է «Կամազ 4310» մակնիշի ՊՆ–2181–Տ համարանիշի ավտոմեքենա:

Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ էլ նա մահացել է։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեց Պն քննչական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը` փաստի առիթով քննություն է վարում ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժինը: