Պյատիգորսկի հայերը պատարագով և սգո ցույցով հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Պյատիգորսկի հայերը պատարագով և սգո ցույցով հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Պյատիգորսկի հայերը հարգանքի տուրք են մատուցել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Պյատիգորսկի հայ համայնքի երիտասարդական քաղաքականության գծով ղեկավար Ռուզաննա Մարգարյանը, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո եկեղեցու բակում սգո ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև Պյատիգորսկի պետական դումայի մի շարք պատգամավորներ` նախագահ Լյուդմիլա Պոխիլկոյի գլխավորությամբ: «Այս ամսաթիվը մենք միշտ հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում, չնայած, որ Հայրենիքից հեռու ենք գտնվում»,- ընդգծել է Ռուզաննա Մարգարյանը:

Նրա խոսքով` հանրահավաքը մեկնարկել է լռության րոպեից, որից հետո ելույթ են ունեցել համայնքի մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես` Պյատիգորսկի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արթուր Պողոսյանը, ինչպես նաև այս ողբերգական օրվան նվիրված բանաստեղծություններ են ասմունքել համայնքի երեխաները:

Մարգարյանը նկատել է, որ հանրահավաքը մեծ քանակությամբ տեղական ԶԼՄ ներկայացուցիչներ են լուսաբանել: Նա նշել է, որ քաղաքի հայ համայնքի աջակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախաշեմին` ապրիլի 19-20 Պյատիգորսկի Պետական լեզվաբանական համալսարանում (ՊՊԼՀ) տեղի է ունեցել Ռուսաստանում հայերի կողմից իրենց ազգային ինքնության պահպանմանը նվիրված «Համառուսական և ազգային ինքնություն» միջազգային գիտագործնական խորհրդաժողով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---