24 ապրիլի 2012 - 20:00 AMT
ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնել 500 հազար սիրիացիների

ՄԱԿ համաշխարհային պարենային ծրագիրն ընդլայնում է օգնության ծավալը Սիրիայի ներսում տեղափոխված անձնանց համար, մտադրություն ունենալով առաջիկա շաբաթներին մթերքների հավաքածուներ ստացող մարդկանց թիվը հասնել 500-ի:

«Սիրիացիները բռնությամբ համակված շրջաններում պայքարում են, որպեսզի կերակրեն իրեն ընտանիքներին, և ՀՊԾ-ն անհանգստացած է պարենային անվտանգության իրավիճակի բացասական զարգացման հնարավորությամբ»,- ասել է ՀՊԾ գործադիր տնօրեն Էրտարինա Կոզինան:

Նրա խոսքով, օգնության ընդլայնումը տեղի է ունենում Սիրիական արաբական կարմիր կիսալուսնի հարցման համաձայն, և կազմակերպությունը պատրաստ է մարդասիրական օգնության ընդլայնմանը, երբ մուտք թույլատրվի երկիր:

Ավելի վաղ ՄԱԿ-ը մշակել է պլան, որի համաձայն մտադիր է մոբիլիզացնել 180 մլն դոլար Սիրիայում կես տարվա ընթացքում մարդասիրական գործողությունների ֆինանսավորման համար