24 ապրիլի 2012 - 20:17 AMT
ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացրել Արևելյան գործընկերության երկրներում փոքր բիզնեսի համար

Եվրամիությունը 10 մլն եվրո է հատկացրել Արևելյան գործընկերության երկրներում` Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոքր բիզնեսի աջակցության ծրագրի համար: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հատկացված միջոցները թույլ կտան 2011-2013թթ. ընթացքում իրագործել Ձեռնարկությունների զարգացման ծրագրի ավելի քան 60 նախագծեր և Խորհրդատվական գործնական ծառայությունների ծրագրի ավելի քան 600 նախագծեր: