24 ապրիլի 2012 - 19:58 AMT
Վերջերս Եվրոպայում շատ է հասարակայնացվել Եղեռնի հարցը, ասում է լեհ հայագետը

Վերջին ժամանակներում Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող Հայոց ցեղասպանության քրեականացման հարցը ողջ Եվրոպայում հասարակայնացրեց այն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց լեհ հայագետ Անդրեյ Պիսովիչը: Նա նշեց, որ ժամանակն անընդհատ առաջ է գնում, և հիշեցրեց, որ երբ 50 տարի առաջ նա եկավ Հայաստան, նրան ոչ ոք չասաց Եղեռնի մասին, փոխարենը հայերի մտքերը զբաղված էին Ստալինյան բռնապետության փաստերով: Հայագետը, ով ԱՄՆ-ում, Եվրոպայում, Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում մասնակցել է բազմաթիվ հայագիտական գիտաժողովների, Հայաստան է ժամանել հատուկ այս օրվա կապակցությամբ, և Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ ծաղիկ է դրել Եղեռնի հուշահամալիրի ամնար կրակի մոտ: