24 ապրիլի 2012 - 20:39 AMT
Իրաքի նախագահը Քուվեյթի թագավորական պալատի նախարարին նվիրել է Սադամ Հուսեյնի հրացանը

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին Քուվեյթի թագավորական պալատի նախարար Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Ջաբարու աս Սաբահուին հրացան է նվիրել: Զենքը պատկանել է մահապատժի ենթարկված բռնապետ Սադամ Հուսեյնին: Սաբահի և Թալիբանիի հանդիպումը կայացել է Սուլեյմանիի քաղաքի նստավայրում:

Չեխական «Բռնո» հրացանն Իրաքի ապագա նախագահին է անցել 2003-ին ԱՄՆ կողմից Իրաքը զավթելուց հետո: