24 ապրիլի 2012 - 20:13 AMT
Սիրիահայ թատերական ռեժիսորն ուրախ է, որ գոնե մեկ հարցում հայերը միասնական են

Սիրիահայ թատերական ռեժիսոր Հակոբ Ֆագչյանի համար ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գալը տխուր, բայց միևնույն ժամանակ ուրախալի փաստ է: PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում ռեժիսորն ասաց. «Այսօր տխրությունը և ուրախությունը միախառնված են. տխրությունը, որ որ 1.5 միլիոն հայ ենք կորցրել, չնայած թիվն իրականում այնքան կարևոր չէ, որքան փաստը, և ուրախություն է, որ մենք այսքան տարի հետո ունեցանք հայրենիք և հայերով գոնե մեկ գաղափարի շուրջ համախմբված ենք: Դա ավելի է արթնացնում մեզ և ցույց է տալիս, որ մեր մեջ խոսում է վրեժը»:

Նա նաև նշեց որ Հալեպում ապրիլի 23-ի գիշերը հայ երիտասարդները եկեղեցում հսկումներ են կազմակերպում` հենց այդ ժամանակ սպանված Սիամանթոյի, Ռուբեն Սևակի անմահ հիշատակը վառ պահելու համար: