24 ապրիլի 2012 - 20:26 AMT
Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը բանակցություններ կվարի սիրիական ընդդիմության հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը բանակցություններ կանցկացնի Սիրիայի Փոփոխությունների ու ազատագրման ազգային ճակատի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Փոփոխությունների ու ազատագրման ազգային ճակատի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը Մոսկվայում»,- հաղորդել է դիվանագիտական աղբյուրը:

ՓԱԱՃ մեջ մտնում է ներքին սիրիական ընդդիմության մի մասը: