24 ապրիլի 2012 - 20:54 AMT
Ռուսաստանի գլխավոր շտաբը խոստովանել է Իրանի և ԿԺԴՀ կողմից միջուկային սպառնալիքի առկայությունը

ՌԴ գլխավոր շտաբը խոստովանել է Իրանի և ԿԺԴՀ կողմից միջուկային սպառնալիքի առկայությունը: «Սպառնալիքը միշտ էլ գոյություն ունի, ուստի մենք ուշադրությամբ հետևում ենք մի շարք պետությունների միջուկային ներուժի զարգացմանը»,- հայտնել է Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը:

Նրա խոսքով`այն վերլուծությունը, որը իրենց կատարել են ամերիկացիների հետ միասին, հաստատում է, որ սպառնալիքը գոյություն ունի, «և մենք համաձայնեցինք, որ անհրաժեշտ է հակահրթիռային պաշտպանություն ստեղծել: Մի շարք երկրներ, որոնք չեն հայտարարում միջուկային զենքի առկայության մասին, իրականում ունեն նման զենք»:

Նա ասել է, որ միջուկային զենքն իրենից առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, քանի որ այն կարող է ծայրահեղականների ձեռքում հայտնվել: