24 ապրիլի 2012 - 22:30 AMT
Բաթումիի հայերը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

«Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը սգում են սարսափելի ողբերգության զոհերի համար, որի նպատակն էր մեր ազգի բնաջնջումը: Աշխարհի բոլոր անկյուններում հայերն այս օրը հավաքվում են եկեղեցիներում, մոմեր վառելով և միջոցառումներ կազմակերպելով, հիշում են և վերապրում մեր ժողովրդի ցավը,- PanARMENIAN.Net-ին հաղորդել են Աջարիայի «Մեր Ապարան» Հայ երիտասարդության ասոցիացիայից: Բաթումիի հայերը հավաքվել են Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցում հիշատակի ծառայության համար, որն անցկացրել է Բաթումիի հայերի հոգևոր առաջնորդ Արարատ Գումբալյանը:

Միջոցառմանը մասնակցել են Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Իսրայելյանը, «Աջարիայի Հայերի միության» նախագահ Գ. Վարդանյանը, «Մեր Ապագան» երիտասարդական կազմակերպության նախագահ Պ. Աբրահամյանը և Բաթումիի բնակիչներ: Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում վառվել է «Ծիծեռնակաբերդ խորհրդանշական կրակը»:

Քաղաքի բնակիչները մոմեր են վառել և դրել խաչքարի և Ծիծեռնակաբերդի մակետի մոտ: