24 ապրիլի 2012 - 21:43 AMT
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 1 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ կասկածվող ՆԳՆ աշխատակից Էդուարդ Սանդրուկյանը

Մոսկվայի Մեշչանյան դատարանը թույլատրել է ձերբակալել ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային երկրամասում տրանսպորտի քննչական վարչության նախկին պետ Էդուարդ Սանդրուկյանին, ում կասկածում են խարդախության մեջ: Քննչության հայցով դատարանը հաստատել է Էդուարդ Սանդրուկյանի ձերբակալման մասին արձանագրությունը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով Մոսկվայի Մեշչանյան դատարանի մամլո քարտուղար Յուլիա Կատաևային:

ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային երկրամասում տրանսպորտի քննչական վարչության նախկին պետ Էդուարդ Սանդրուկյանը բերման է ենթարկվել Մոսկվայում, նրան կասկածում են 900 հազ. դոլարի կաշառք վերցնելու մեջ: