24 ապրիլի 2012 - 22:55 AMT
Լևոն Արոնյանը ընկերական հանդիպմանը առաջին պարտությունն է կրել Վլադիմիր Կրամնիկից

Ապրիլի 24-ին Ցյուրիխում կայացել է Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև ընկերական հանդիպման 3-րդ տուրը:

Հայ շախմատիստը սև ֆիգուրներով էր խաղում և պարտություն է կրել 42-րդ քայլում: Սա Արոնյանի առաջին պարտությունն է: Հանդիպման հաշիվը հավասարվել է` 1,5:1,5:

Ապրիլի 25-ին տեղի կունենա 5-րդ տուրը: Մրցաշարը կտևի մինչև ապրիլի 28-ը: Արոնյանն ու Կրամնիկը կխաղան վեց պարտիա դասական շախմատի կանոններով: