7 մայիսի 2004 - 23:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ
ՀՀ կառավարության պատվիրակությունը` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ մայիսի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, երկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի, վարչապետ Վիկտոր Յանուկովիչի, խորհրդարանի նախագահ Վլադիմիր Լիտվինովի եւ արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ: Այդ օրերին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կկայանա տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը: