Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բելառուսում

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բելառուսում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ: Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարները: Միջոցառմանը առավել ակտիվ մասնակցեցին Բելառուսի հայկական երիտասարդական կազմակերպությունները: Ընդհանուր թվով շուրջ 150 հայ երիտասարդներ ժամանել էին Բելառուսի բոլոր մարզերից միջոցառմանը մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---