Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց (վիդեո)

Երուսաղեմի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Երուսաղեմում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Երուսաղեմի հայ համայնքի ակտիվիստներից Ռուբեն Նալբանդյանը, ապրիլի 24-ի առավոտյան իրենք այցելել են եկեղեցի և աղոթել Ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

«Այնուհետև մենք բողոքի ակցիա ենք անցկացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց: Մեզ միացել էին նաև հայեր Ֆրանսիայից, ում հետ էլ մենք անցկացրեցինք սգո արարողությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանից ժամանած պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը»,- նշել է Նալբանդյանը:

Երուսաղեմում միջոցառումներին մասնակցել է 250-300 մարդ, այդ թվում` հրեաներ և արաբներ: Ելույթով հանդես է եկել Իսրայելի ներգաղթի նախկին նախարար Յայիր Ցաբանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---