Կոնգրեսական Լինդա Սանչես. Հայոց ցեղասպանության ճանաչումը կենսական անհրաժեշտություն է

Կոնգրեսական Լինդա Սանչես. Հայոց ցեղասպանության ճանաչումը կենսական անհրաժեշտություն է

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայից կոնգրեսական Լինդա Սանչեսը Հայոց ցեղասպանության 97-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 97 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղ գտած Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին: Ես հուսով եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի ապաքինելու 1915 թվականի սարսափելի ողբերգությունից մնացած վերքերը:

Հանդիսանալով ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող 304 բանաձևի համահեղինակ` ես վստահ եմ այդ հանցագործության ճանաչման կենսական անհրաժեշտության հարցում: Ես հույս ունեմ, որ ճանաչումը կօգնի Հայաստանի և Թուրքիայի կառավարություններին խաղաղ և փոխշահավետ հարաբերություններ հաստատել: Ես իմ աջակցությունն եմ հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի բոլոր ժառանգներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---