25 ապրիլի 2012 - 10:24 AMT
«Երկիր». Տիգրան Սարգսյանը խիստ բարկացել է ու «ձեռքն էլ սեղանին խփել»

«Երկիրը» գրում է, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական անգամ խիստ բարկացել է, «ձեռքն էլ սեղանին խփել», բայց ոչ այն պատճառով, որ չի լուծվում Քաջարան գյուղի հարցը, այլ, որ չի կիրառվում մոտ երկու ամիս առաջ ընդունված կառավարության որոշումը, համաձայն որի գազալցակայաններում հին լիցքավորող սարքերը պետք է փոխարինվեն նոր դիսպենսորներով: Տիգրան Սարգսյանը ցանկացել է հարցն անձամբ կարգավորել և տույժի ենթարկել գազալցակայաններին, բայց կրքերը հանդարտեցրել են «վերևներից»: Քանի որ գազալցակայանների զգալի մասը պատկանում են ոչ պատահական մարդկանց, նրան հորդորել են, սպասել մինչև ընտրությունների ավարտը, հետո նոր գործի անցնել: Նոր դիսպենսորների ներկրման գործում ներգրավված է և շահագրգռվածություն ունի նրա հարազատ եղբայրը` Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: