25 ապրիլի 2012 - 10:26 AMT
«Հրապարակ». Շարմազանովը նախընտրական շրջանում փորձում է պեղել ՀՀԿ-ին սատարող մարդկանց

«Հրապարակ» օրաթերը գրում է, որ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը փորձում է նախընտրական քարոզարշավի շրջանում պեղել այնպիսի ուժերի, մարդկանց, որոնցից հնարավոր կլինի կորզել ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարություններ: Նախօրեին նրա ու ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավիդիի հետ հանդիպումը նրա փնտրտուքների դրական արդյունքն է: Թերթի տեղեկություններով, Շարմազանովի համառ պնդումների արդյունքում է կայացել Սավիդիի հետ հանդիպումը, որի ժամանակ վերջինս հայտարարել է, թե ՀՀԿ-ին են սատարելու: Թերթը նաև հիշեցնում է, որ Շարմազանովը ևս Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչն է: