Հայաստանյան ընտրություններին կհետևեն 160 դիտորդներ ԱՊՀ-ից

Հայաստանյան ընտրություններին կհետևեն 160 դիտորդներ ԱՊՀ-ից

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին:

Ինչպես հայտնում է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբը, դիտորդական առաքելության ձևավորումը գրեթե ավարտվել է: Հայաստանի ԿԸՀ վավերացման համար կներկայացվեն 160 դիտորդների փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ՌԴ-ն, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը և ԱՊՀ Գործադիր կոմիտեն:

Դիտարկման շրջանակում տեղի են ունեցել առաքելության շտաբի ղեկավարության հանդիպումները կառավարությունում, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարի հետ:

Հանդիպում է տեղի ունեցել նաև «Ժառանգության» նախընտրական շտաբի ղեկավարության հետ: Առաքելության անդամները ծանոթացել են մարզերի ընտրահանձնաժողովների աշխտանքին՝ նշելով, որ դրանք բաց են աշխատում: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---