25 ապրիլի 2012 - 12:31 AMT
Մինչև տարվա վերջ Ռուսաստանը կարող է նոր ռազմական ուսմունք ունենալ

Մինչև այս տարվա վերջ կարող է ավարտվել Ռուսաստանի նոր ռազմական ուսմունքի մշակումը: Այդ մասին հաղորդել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը կառավարությունում համակարգում է պաշտպանական ոլորտը:

«Մենք այժմ այլ ռազմավարություն ունենք, դրա մասին Վլադիմիր Պուտինը ակնարկում էր, հիմա այն իրականացվելու է նոր նախագահի կողմից. դա գիտատեխնիկական գայլի ռազմավարությունն է, որը չի վազում հետքերով, այլ տեսնում է այն կետը, ուր վազում է իր նապաստակն ու ամենակարճ ճանապարհով` մեկ ցատկով հասնում է նապաստակին»,- պարզաբանել է Ռոգոզինը:

Փոխվարչապետի խոսքով` նոր ուսմունքի նախապատրաստման մեկնարկը ծրագրված է մայիսի կեսին: