25 ապրիլի 2012 - 15:19 AMT
Զարուհի Փոստանջյան. «Ժառանգության» հաղթանակի դեպքում արտագաղթի կանխման ուղղությամբ կարվի հնարավորը

«Ժառանգության» կուսակցության քարոզարշավի ընթացքում պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այցելել է Սյունիքի, Կոտայքի և Արմավիր մարզեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա կիսվեց իր տպավորություններով՝ նշելով, որ Հայաստանի գյուղերը լքված են ու դատարկ: Ըստ Փոստանջյանի՝ ընտրողներնն արդեն կողմնորոշվել են, թե ում օգտին են քվեարկելու մայիսի 6-ին: Ընտրողների կողմից պատգամավորը որևէ թշնամություն կամ խորթություն չի զգացել:

«Մարզի բնակիչները մեզ գրկաբաց են ընդունում: Նրանք բոլորը բարի, բայց միևնույն ժամանակ հուսալքված դեմքեր ունեն»,-ասաց է Փոստանջյանը: Նա խոստացավ, որ «Ժառանգության» հաղթանակի դեպքում կարվի հնարավոր ամեն ինչ արտագաղթի կանխման ուղղությամբ:

Պատգամավորը նշեց նաև, որ կուսակցությունը դեռ մի քանի մարզային հանդիպում ունի, իսկ մայիսի 1-ին Ազատության հրապարակում կկայանա «Ժառանգության» հանրահավաքը: