ՀՀ և Լատվիայի պետեկամուտների մարմինները միասին կպայքարեն հարկերից խուսափելու դեմ

ՀՀ և Լատվիայի պետեկամուտների մարմինները միասին կպայքարեն հարկերից խուսափելու դեմ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության (ՊԵԾ) գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Մեզ հետաքրքրում է ձեր փորձը: Հարկային և մաքսային վարչարարության ոլորտը գտնվում է թե՛ գործարար միջավայրի, թե՛ հասարակության ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի ամրապնդման հարցում, և փորձի փոխանակումը օգտակար կլինի մեզ համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Նելիա Եզդակովան նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության ուղղությունները: Լատվիայի ՊԵԾ տնօրենըխոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ անդամ հանդիսացող Լատվիայի ՊԵԾ-ի հետ փորձի և տեղեկատվության փոխանակումն օգտակար կլինի հարկային և մաքսային օրենսդրության վարչարարության կատարելագործման առումով:

Լատվիայի ՊԵԾ գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի ապրիլի 24-27-ը։ Ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից կստորագրվի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր, որի նպատակը երկու երկրներում հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցումհամագործակցության խորացումն է ու հարկային և մաքսային մարմինների միջև փորձի փոխանակումը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---