ԲՈՒՇԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է` «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ԱՄՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ11 մայիսի 2004 - 19:22 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից ամերիկյան օգնություն ստանալու հավակնորդների ցուցակում ընդգրկված 16 երկրներից յուրաքանչյուրը ցույց է տալիս այն ուղին, որով պետք է առաջնորդվի զարգացող աշխարհը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, նախօրեին ելույթ ունենալով Սպիտակ տանը կազմակերպված ընդունելությանը` «Հազարամյակի մարտահրավեր» նոր ծրագրի առաջին փուլի ավարտի առնչությամբ: Միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը` որպես ցուցակում ընդգրկված երկրի ներկայացուցիչ: Ցուցակում հիշատակված են նաեւ Վրաստանը, Վանուատուն, Բենինը, Բոլիվիան, Գանան, Հոնդուրասը, Լեսոթոն,Մալին,Մադագասկարը, Մոզամբիկը, Կաբո-Վերդեն, Սենեգալը, Մոնղոլիան, Նիկարագուան եւ Շրի Լանկան: Այդ երկրների դեսպաններին ուղղված իր ելույթում Բուշը, մասնավորապես, նշել է. «Դուք առաջին խիզախ քայլերն եք ձեռնարկել ձեր երկրներն առավել անկախ եւ բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ»: Նրա խոսքերով` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը համագործակցության նոր հեռանկարներ է բացում ընտրված երկրների համար եւ հնարավորություն է ընձեռում կառավարություններին ներդրումներ անելու սեփական ժողովրդի բարեկեցության բարելավման համար: Նշենք, որ նշված ծրագրում ընգրկվելու չափանիշներից մեկը երկրի բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտի մակարդակն է, որը չի գերազանցում ԱՄՆ 1435 դոլարը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |