«Ժողովուրդ». Ընտրակաշառքները Սասուն Միքայելյանի հալալ քրտինքն է

«Ժողովուրդ». Ընտրակաշառքները Սասուն Միքայելյանի հալալ քրտինքն է

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հետաքրքիր քարոզչություն է իրականացնում: Նա իր նախընտրական հանդիպումների ժամանակ մարդկանց բացատրում է, որ եթե չառաջադրեր իր թեկնածությունը, իշխանությունները ցանկացած մարդու առանց խոչընդոտի պատգամավոր կդարձնեին:

Հիմա, երբ Միքայելյանն ընտրապայքարի մեջ է մտել, իշխանություններն ստիպված են կրկնապատկել ռեսուրսներն ու նախատեսված ծախսերը, այդ թվում և ընտրակաշառքի չափը: «Ժողովու՛րդ ջան, եթե ես չլինեի, սրանք Ձեզ փող տվողը չէին: Հիմա ինչ եմ առաջարկում: Ով որ փող կբաժանի, հանգի՛ստ վերցրեք, դա իմ հալալ քրտինքն է: Իսկ քվեարկելուց էլ ձեր խղճո՛վ ու գաղափարո՛վ քվեարկեք: Քվեախցիկի առջև դուք եք ու ձեր Աստվածը»,- հայտարարում է Սասուն Միքայելյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---